Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ խորհրդարանական մեծամասնությունը, այնուամենայնիվ, վերանայեց իր դիրքորոշումը ԱԺ Էթիկայի ժամաանակավոր հանձնաժողովի ձեւավորման հարցում։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

 «Մեր այս հարցին ի պատասխան Սամվել Նիկոյանը երեկ նշեց. «Քաղաքական մեծամասնությունն այդ քայլով փորձեց կամուրջներ ստեղծել, եւ դա նորմալ պետք է համարել։ Այլ բան է, որ երբ մեծամասնությունը պնդում է իր դիրքորոշումը, ասում են՝ չեն ուզում համագործակցել, գործընկերների հետ հաշվի չեն նստում, փորձում են իրենց ասածն առաջ տանել, իսկ երբ հաշվի ենք առնում, ասում են՝ թուլացան, զիջեցին եւ այլն։

Միշտ էլ երկակի մոտեցումը եղել է, կա եւ կլինի. քաղաքական մեծամասնությունն ինքը պետք է գտնի համագործակցության եւ զիջումների այն շեմը, որը թույլ է տալիս լինել սկզբունքային, բայց նաեւ հաշվի առնել  գործընկերների տեսակետներն ու շահերը»»,- մեջբերում է «Հայոց աշխարհը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ