Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերեւս առաջին անգամ Հայաստանի նախագահի ընտրությունները կարող են լինել անթերի, ու ոչ մի զուլալ դիտորդ դրանցում կեղծիք չի հայտնաբերի։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

«Պատճառը ոչ այնքան մեր ընտրական համակարգի կատաելությունն է, որքան այն րավիճակը, որ ստեղծվել է ներքաղաքական դաշտում։ Կան կուսակցություններ, կան առաջնորդներ, կան ղեկավարներ, ասուլիսներ կան ու կարծիքներ, բայց կա նաեւ դրանցից մի քիչ հեռու իրականություն: Այդ իրականությունը եսակենտրոն է` լավ ապրելու մարդկային ցանկությամբ:

Ու թեեւ ՀԱԿ-ի փլատակներից կարծիքներ են հնչում վաղվա օրվա մասին, թեեւ էպոսը դրվում է որպես ազգապահպանման ուղենիշ, թեեւ մեջտեղ ելած մեկը մեջտեղում գտնվողներին հեռանալու հորդոր է անում, իրականությունը դարձյալ մնում է եսակենտրոն` լավ ապրելու մարդկային ցանկությամբ:

Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները հրամայական լուծում են պահանջում: Իրական թվերով եւ ոչ բագրատյանական վարչապետությամբ»,- գրում է «Հայոց աշխարհը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ