Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթի հստակ տեղեկություններով` հունիս ամսին Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան: Ինչ ասել է Լեհաստան` բոլորը գիտեն: Վերջինս հետխորհրդային երկրների արեւմտյան կուրատորն է, այնտեղից են «ծագել» բոլոր կարգի «գունավոր» հեղափոխությունների արեւները:

»Սերժ Սարգսյանի այցն այս փուլում հետաքրքիր է մի շարք առումներով. նախ` դարի դիլեմայի. այն է` Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ հարեւանություն եւ ասոցացման համաձայնագիր: Եվ ապա, ԵՄ երկրների դոնորների` նոյեմբերին սպասվող համաժողով:

Ու եթե սրան էլ գումարում ենք այն հանգամանքը, որ օրերս Լեհաստանում էր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով, ի դեպ, հանդիպել էր ոչ միայն Լեհաստանի իր պաշտոնակցի, այլեւ, ոչ ավել-ոչ պակաս, երկրի նախագահ Բ. Կոմորովսկու, Սենատի նախագահ Բ. Բորուսեւիչի հետ, ու, ոչ ավել-ոչ պակաս, տնտեսական հարցերի, հայ-լեհական առեւտրաարդյունաբերական պալատ ձեւավորելուն զուգընթաց, քննարկել ռազմական արդյունաբերությանը վերաբերող հարցեր, կարեւորելով «Լյուբավա» ընկերության եւ ՀՀ պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջեւ ստորագրված հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը:

Այդ իսկ պատճառներով Սերժ Սարգսյանի այցը հեղափոխությունների կենտրոն բավականին նուրբ եւ հետաքրքիր իմաստներ է ստանում»,- գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ