Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանը, չնայած նախկին «քաջությունը» չունի, բայց դեռեւս պայքարում է անցյալի «փառքը» վերադարձնելու համար: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Այս օրերին Լիցկան հաճախ է լինում Երեւանում ու, մեր աղբյուրի պնդմամբ, տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի կայանում, բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով ուղիներ է փնտրում գոնե վարչապետի հետ «երես առ երես» տեսնվելու համար:

Ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, այս օրերին նրա հիմնական զբաղմունքը այս ուղղությամբ «աշխատելն» է: Սակայն մնացած ժամանակն էլ պարապ չի անցկացնում: Նա այս ու այն կողմ լուրեր է տարածում, թե հիմա մի քիչ հանգստանում է, հետո իրեն նախարար են նշանակելու: Տեսնես` ինչի՞ նախարար, չլինի՞ բնապահպանության:

Ի դեպ, նախկին մարզպետն այս օրերին հերթական անգամ պապիկ է դարձել` աղջիկ թոռնիկ է ունեցել: «Կարգին գործ», թող պապիկությամբ էլ զբաղվի: Թե չէ, նախարա՜ր... Թան էլ չէ, փրթած մածուն»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ