Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի եւ ՀՀ արդարադատության նախարարության միջեւ մտադրությունների հուշագրի ստորագրման արարողությանն էր մասնակցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Քանի որ վերջին շրջանում թե՛ներքաղաքական դաշտում, թե՛ արտաքին քաղաքական շրջանակներում բուռն քննարկման է ենթարկվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առնչվող «օֆշորային» կոռուպցիոն սկանդալը, «Առավոտը»  պարոն դեսպանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի այդ սկանդալի մասին: Ջ. Հեֆերնը հարցը մինչեւ վերջ լսեց, սակայն գերադասեց զերծ մնալ պատասխանից ու մեկնաբանություններից` հեռանալով թեթեւակի ժպտալով»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ