Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը, ելնելով ստեղծված բարդագույն սոցիալ-տնտեսական իրավիճակից, բավականին կտրուկ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնց մասին կհայտարարվի արդեն օգոստոսի կեսերին։ Այս մասին «Առավոտ» թերթի հետ զրույցում տեղեկացրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։

 «ԲՀԿ-ի նախաձեռնությունները վերաբերում են «կտրուկ, ռադիկալ» բարեփոխումների իրականացմանը. «Տեսնենք ՝ կբավարարի՞ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական այլ գործընկերների խիզախությանը դրան միանալու։

Այն աստիճանականությունը, որը մարդկանց եկամուտների ապահովման հարցում որդեգրել էր քաղաքական մեծամասնությունը, այլեւս աննպատակահարմար է եւ բերել է պայթյունավտանգ սոցիալական իրավիճակի»»,– Ուրիխանյանի խոսքերն է մեջբերում «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ