Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առաջին կիսամյակի տնտեսական աճի միտումները սկսել են անհանգստացնել նաեւ կառավարությանը։ Իսկ դրա համար հիմքեր անշուշտ կան։ Այս մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը եւ հավելում. «Հատկապես երկրորդ եռամսյակում նկատվում է տնտեսական ակտիվության դանդաղում։ Կիսամյակի արդյունքներով՝ տնտեսական ակտիվությունը ընդամենը 4,4 տոկոս է։ Այն դեպքում, երբ մի պահ հասնում էր 9 տոկոսի։

Որ տնտեսական ակտիվությունը սկսել է մտահոգել կառավարությանը, վկայում է գործադիրի անցած նիստում վարչապետի արած հայտարարությունը։ Ըստ այդմ, Տ. Սարգսյանը հանձնարարեց կառավարության անդամներին իրենց ղեկավարած ոլորտներում իրականացնել վերլուծություններ եւ վեր հանել տնտեսական աճին խոչընդոտող երեւույթները։

Կառավարության արդեն հաջորդ նիստում նախատեսվում է քննարկել նախարարների ոլորտային վերլուծությունների արդյունքները։

Գործադիրն ակնհայտորեն շտապում է։ Եվ դա պատահական չէ, քանի որ տնտեսական աճի ցուցանիշերը բարելավելու համար ժամանակը սուղ է։ Նամանավանդ դրանք շատ դեպքերում կապված են լուրջ կառուցվածքային փոփոխությունների, ֆինանսական միջոցների, արտաքիին շուկաների եւ ընդհանուր տնտեսական դաշտից թելադրված խնդիրների հետ։ Իսկ դրանց լուծումը երբեմն տեւական աշխատանք ու ժամանակ է պահանջում...»,- գրում է «Հայոց աշխարհը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ