Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օրերս հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների կողմից ադրբեջանցի հովվին սպանելու դեպքը լարվածություն կստեղծի հայ-թուրքական հարաբերություններում: Այս մասին Առավոտ» թերթին տված հարցազրույցում ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Որովհետեւ մարդ է սպանվել, թուրքական նացիոնալիզմը սա կօգտագործի, բայց ես կարծում եմ՝ սա նաեւ այլ երկրների է ձեռնտու, որովհետեւ հայերի մեջ հերթական անգամ վախ է արթնացնելու, եւ ես վստահ եմ, որ շատ մարդ կասի, որ թուրքերի հետ հարաբերությունները վատանում են: Էլ ի՞նչ եվրոպական ընտրություն, որովհետեւ եվրոպական ընտրություն կատարենք, ռուսները մեզ չպաշտպանեն՝ թուրքերը մեզ կուտեն: Այս մտայնությունը ներշնչվում է ժողովրդին: Իսկ ո՞վ է շահագրգռված ցանկացած միջադեպով կամ հանցագործությամբ: Այ սա մտածելու տեղիք է տալիս»:

Անդրադառնալով այդ միջադեպի առթիվ Հայաստանի ԱԳՆ արձագանքին, նա ասել է. «Ռուսական կողմը առաջին հարցումներին տվեց անորոշ պատասխան՝ ասելով, թե հովիվը զինված էր եւ առաջինն ինքն է կրակել, բայց չներկայացվեց զենքը: Առայսօր ես սպասում եմ, որ ռուսական կողմը ներկայացնի զենքը, իսկ քանի դեռ չկա զենքը, ուրեմն այդ պնդումներն անհիմն են»:

Նրա խոսքով՝ այստեղ հակահայկականություն բորբոքելու խնդիր կա, այսինքն թուրքերին ու ադրբեջանցիներին մեր դեմ բորբոքելու: «Խնդիր կա հայերին դնելու ծանր դրության առջեւ»,-ասել է Պապյանը:

(Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում)

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ