Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եթե նախկինում Երեւանը «քույրացնում» էր աշխարհի տարբեր քաղաքների հետ, ապա հիմա որոշել է «սեռը» փոխել՝ եղբայրացել:

«Նախօրեին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, արտաքին կապերի պատասխանատուն հպարտությամբ ընթերցել է օրակարգի այդ կետը, ըստ որի` Երեւանը եղբայրանում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ:

Մեր լրագրողի ռեպլիկին, թե ինչպես են սեռը որոշում՝ որի հետ քույրանալ, որի հետ եղբայրանալ, արտաքին կապերի պատասխանատուն շփոթվել է, ապա քիչ անց կողմնորոշվել՝ ամբիոնից հայտարարելով, թե դա վրիպակ է: Եվ անհասկանալի է մնացել՝  քաղաքների սեռերի՞ հարցում չեն կողմնորոշվել, թե՞ տեքստը կազմողն է սխալ տերմին օգտագործել»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ