Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից օրերս հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դիրքորոշման առիթով։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Ի. Տոնոյանը հիշեցրել է, որ Գ. Ծառուկյանը սեպտեմբերին ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում տեղի ունեցած հանդիպմանը «երկիմաստությունը» բացառող գնահատական է տվել, որ՝ Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիրն  է, կարեւորագույն տնտեսական գործընկերը, ռազմավարական դաշնակից։ «Բացի դրանից, այնտեղ ապրում են հազարավոր հայեր, եւ դժվար թե որեւէ մեկը ցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում։ Այնպես որ՝ հայ-ռուսական հարաբերությունների  վերաբերյալ պարոն Ծառուկյանի դիրքորոշումը հստակ է։ Իսկ Մաքսային միության առումով դեռեւս ժամանակի քննություն է պետք»,- նկատել է մամլո խոսնակը»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ