Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քանի որ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները փակ ռեժիմով են ընթանում, դժվար է ասել, թե որն է նման հանձնաժողովի նպատակահարմարությունը: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Շրջանառվող լուրերի համաձայն, այս հանձնաժողովը պետք է համապատասխան փոփոխություններ մշակի կառավարման համակարգում, այսինքն, անցում խորհրդարանական համակարգի: Թեեւ առայժմ սա, ըստ հանձնաժողովի անդամների, օրակարգում ներառված չէ, բայց բացառված չէ, որ ինչ-որ պահի կքննարկվի:

Բարեփոխումներից մեկը, որը հաստատ կյանքի կկոչվի, փոխվարչապետերի ավելացումն է: Ըստ այդմ, պարզեցվում է կառավարման համակարգը, այլ խոսքով, մի քանի նախարարություններ, հատկապես ուժային, ունենալու են մի փոխվարչապետ, ով անձամբ աշխատելու է վարչապետի հետ: Ասել է` ձերբազատվում են այսօրվա աշխատաոճից, երբ յուրաքանչյուր հարցի համար նախարարներն առանձին են ներկայանում վարչապետին: Բարեփոխումից հետո փոխվարչապետերը պետք է ստանձնեն տվյալ նախարարությունների «վերադասի» պաշտոնը:

Սակայն, կառավարման համակարգը «թեթեւացնելուն» զուգահեռ, փաստ է, որ գործադիր իշխանությունը «ծանրաբեռնվում» է եւս մի քանի պաշտոնյաներով, ինչը ենթադրում է նաեւ ֆինանսների որոշակի «ներդրում»:

Հիշեցնենք, որ մինչեւ 2014-ի ապրիլի 20-ը հանձնաժողովը նախագահին պետք է ներկայացնի ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, եւ եթե այն հավանության արժանանա, տասն ամսվա ընթացքում երկրի ղեկավարի սեղանին կդրվի բարեփոխումների նախագիծը»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ