Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չնայած Մաքսային միությանն անդամակցելու համար դեռեւս բազմաթիվ տեխնիկական, փաստաթղթային գործընթացներ են անհրաժեշտ, սակայն Հայաստանը քաղաքականապես այլեւս իրեն դրսեւորում է որպես այդ կառույցի լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Դա լավագույնս արտահայտվեց երեկ՝ Սոչիում կայացած ՀԱՊԿ խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ: Նախ, մինչ այդ միջոցառման մեկնարկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչը խորհրդանշական կարելի է համարել եվրաինտեգրացիան շարունակելու մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունների համատեքստում:

Իսկ Լուկաշենկոյի հետ հանդպիպումից հետո Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում խնդրել է կազմակերպության անդամների աջակցությունը՝ Շանհայյան համագործակցության կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ ստանալու համար: Այսպիսով, Մաքսային միությանն անդամակցելուց բացի` Հայաստանը ցանկանում է դիտորդ անդամի կարգավիճակ ստանալ մի կազմակերպությունում, որի գրեթե բոլոր անդամներն ընդգծված հակաեվրոպական ու հակաարեւմտյան դիրքորոշում ունեն...»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ