Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում երկու գեներալ է ապրում։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Մեկը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանն է, մյուսը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը։ Բայց արի ու տես, որ երկու գեներալ ունեցող գյուղում վիճակն այնքան անմխիթար է, որ գյուղի բնակիչները ստիպված դիմել են «ՉԻ» խմբագրություն՝ իրենց ահազանգը հնչեցնելու խնդրանքով։

Հայկաշենցիների խոսքով՝ գյուղում մոնղոլ-թաթարական բարքեր են։ Այստեղ պաշտոնը հորից փոխանցվում է որդուն եւ այսպես շարունակ։ Հայկաշենի նախկին գյուղապետ Բագրատ Հովհաննիսյանը, օրինակ, երկար տարիներ պաշտոնավարելով գյուղապետի պաշտոնում, այնուհետեւ իր աթոռը փոխանցել է որդուն։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ինչպես հայրը ոչ մի էական աշխատանք չի կատարել գյուղապետ աշխատած տարիներին, այնպես էլ որդին է անգործության մատնված։ Գյուղի բարձիթողի վիճակը պայմանավորված է նրանով, որ Հովհաննիսյանների ընտանիքը խնամիական կապեր ունի հանրահայտ գեներալ Գագիկ Մելքոնյանի հետ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Տպել
Ամենաշատ