Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող Մխչյանի գինու գործարանում տարածքի խաղողագործներից խաղողի բերքը ընդունում են 140 դրամով՝ նախատեսված 145-ի վախարեն։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. ««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գործարանում թերակշռում են խաղողը եւ արդյունքում՝ հանձնված բերքի մեկ կիլոգրամը արժենում է 120 դրամ, ինչը մեծ վնաս է հասցնում խաղողագործներին։ Մեր տեղեկություններով՝ խաղողագործությամբ գբաղվող տնտեսվարողներից շատերը դժգոհ լինելով ստացված արդյունքից, որոշել են քանդել իրենց այգիները եւ փոխարենը զբաղվել հացահատիկային կուլտուրաների մշակմամբ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Տպել
Ամենաշատ