Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի դեսպան նշանակելու փաստը խիստ մտահոգություն է առաջացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմում։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Ընդամենը մեկ ամիս առաջ էր «ՉԻ»-ն տեղեկացրել, որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ 2018թ. դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը։ Եվ նշել էինք, որ նա նշանակվելու է դեսպան Մեծ Բրիտանիայում։

Այժմ Արմեն Սարգսյանը դեսպան է։ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Տիգրան Սարգսյանն այդ նշանակումը համարում է հենց իր շահերին հարվածող  քայլ եւ մտադիր է առաջիկայում իրեն սպասարկող լրատվամիջոցներով լայնածավալ քարոզչական արշավ սկսել ընդդեմ Արմեն Սարգսյանի։

Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանն էլ չի պատրաստվում լուռ մնալ եւ մտադիր է իր լծակներն օգտագործել ընդդեմ Տիգրան Սարգսյանի»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ