Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորություն չէ, որ վերջին շրջանում ավելացել է Հայաստանից ՌԴ մեկնողների թիվը։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Հաշվի առնելով, որ ինքնաթիռների տոմսի արժեքը վերջին շրջանում բարձրացել է, իսկ ավտոբուսներինը անհամեմատ էժան է, շատերը գերադասում են մեկնել ավտոբուսով։ Մինչեւ վերջերս ՌԴ սահմանակետում՝ Վերին Լարսում, ռուսական մաքսատունը հայաստանցի այցելուներին տալիս էր էմիգրացիոն քարտ, որով վերջիններս ժամանակավորապես գրանցվում էին երկրի տարածքում, իսկ երկրից դուրս գալիս այն վերադարձնում էին մաքսատուն։  Վերջին շրջանում, սակայն, մաքսատունը չի տրամադրում նշված էմիգրացիոն քարտերը, իսկ մաքսատան աշխատակիցները որեւէ հարցի չեն էլ պատասխանում, միայն ասում են. «Ձեր հարցերը տեղում կճշտեք»։

Տեղում ասելով հավանաբար նկատի ունեն այն քաղաքը, որտեղ մեկնում են ուղեւորները։ Մեզ միայն հաջողվեց մի ոչ հստակ ինֆորմացիա ստանալ, որ քարտերը Մոսկվան այլեւս չի ուղարկում մաքսատուն...»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ