Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարող իրեն հեռացնել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից, որովհետեւ դա կհակասի ԵԽ ԽՎ կանոնադրությանը: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «ԵԽ ԽՎ կանոնադրությունը, սակայն, ազգային պատվիրակությունների կազմավորման երկու սկզբունք է առաջադրում` քաղաքական եւ գենդերային հավասարակշռություն:

Եթե Զարուհի Փոստանջյանը հեռացվի պատվիրակության կազմից, ո՛չ իշխանություն-ընդդիմություն բալանսը կխախտվի հօգուտ իշխանության, եւ ոչ էլ գենդերային խտրականություն կառաջանա, քանի որ պատվիրակության կազմում, Զարուհի Փոստանջյանից բացի, եւս 3 կին պատգամավորներ կան: Մեր տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանին 2014թ. հունվարի 1-ից կփոխարինի ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը »,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ