Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստանը սեպտեմբերի 3-ի հայտարարած որոշումից հետո այլեւս ո´չ ցանկանում է, ո´չ էլ ի վիճակի է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որովհետեւ չի կարող լինել Ասոցացման պայմանագիր` առանց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրի: Երեք շաբաթ առաջ ես Բրյուսելում էի, եւ սա ինձ համար ակնհայտ դարձավ»,- «168 ժամ» թերթի թղթակցի  հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Այս մասին գրում է թերթը  եւ հավելում.

«Մեր ճշտմանը` այսինքն, ըստ նրա, նոյեմբերին Վիլնյուսում Եվրոպական միության հետ որեւէ փաստաթուղթ չի՞ ստորագրվելու, Կիրակոսյանը պատասխանել է. «Իհարկե ոչ, որեւէ բան չի էլ առաջարկվել ստորագրելու համար»:

Քաղաքագետի խոսքով` այժմ գործընթացը վերաբերում է ոչ թե վիլնյուսյան գագաթաժողովին, այլ այն գործողություններին, որոնք սպասվում են Վիլնյուսից հետո, այսինքն` Հայաստանը եւ Եվրամիությունը փորձելու են համագործակցության համար ստեղծել իրավական նոր սահմանագծեր:

 «Միաժամանակ չկա որեւէ երաշխավորություն, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Այլ կերպ ասած` սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունը ոչ թե նշանակում էր, թե Հայաստանը «այո´» ասաց Մաքսային միությանը, այլ ավելի շատ «ո´չ» ասաց Եվրոպական միությանը»,- ավելացրեց Ռիչարդ Կիրակոսյանը »,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ