Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունենալու խորհրդակցություն՝ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվելու է խորհրդարանական տարբեր վեհաժողովներում ազգային պատվիրակությունների ձևավորման նոր կարգը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Որոշ տեղեկություններով՝ խոսքը Դոնթի բանաձեւով միջազգային խորհրդարանական վեհաժողովներում պատվիրակությունների կազմը հաստատելու մասին է։ Այս ճանապարհով էլ, թերեւս, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձելու է հասնել Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հանելուն, ինչպես նախապես հայտարարվել էր»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ