Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում լսելով լրագրողի պատասխանը, որ տեղյակ չենք, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը, նկատել է.

 «Դրանում է հարցը: Ասեմ ավելին՝ որքանով ես եմ տեղեկացված ուկրաինացի գործընկերներից՝ ուկրաինական կողմը նույնիսկ պաշտոնապես չի ստացել Մաքսային միության վերաբերյալ փաստաթղթերը, թեեւ նրանց հրավիրում էին այդ կառույց:

Չի կարելի ասել, թե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ գաղտնի էր պահվում, որովհետեւ այդ փաստաթղթի նախապատրաստմանը հայկական կողմից մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ փորձագետներ, քաղաքական գործիչներ:

Այդ համաձայնագիրը հայտնի է շատերին՝ կառավարությանը, եւ վստահ եմ, որ այն հայտնի է նաեւ մեր ռուս գործընկերներին, ու նրանք գիտեն, որ դա ընդամենը կարգավորող փաստաթուղթ է: Ես ընդունում եմ, որ փաստաթղթի չհրապարակվելու հանգամանքը որոշակի շահարկումների առիթ է հանդիսացել: Բայց համաձայնագրի կողմերը եվրահանձնաժողովն ու Հայաստանն են, եւ որքան հասկանում եմ՝ որեւէ կողմ դրանից չի հրաժարվել, եւ այն մնում է սեղանին, այո, բայց առայժմ այն առաջ չի ընթանում»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ