Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովի առիթով ի թիվս այլ գործիչների, Հայաստան է ժամանել նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբու Դյուֆի՝ կրթության, երիտասարդության եւ սպորտի գծով խորհրդական Ֆիլիպ Կանտրեն: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

«Նա առաջին անգամ է Հայաստանում, սակայն լավ գիտի Հայաստանի մշակույթն ու պատմությունը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Կանտրեն Հայաստանը որակեց իբրեւ հոգեհարազատ երկիր, ապա ասաց, որ այն ֆրանկոֆոն ավանդույթներ ունի՝ վկայակոչելով Լուսինյանների դինաստիան: Աբու Դյուֆի խորհրդականը նաեւ հիշեց Գենտի համալսարանում ուսանած Դանիել Վարուժանին ու Մխիթարյանների թանգարանում պահվող հայկական դրամների վրայի ֆրանսերեն գրառումները: «Ես գիտեմ՝ ինչ է խաչքարը, Կոմիտասի ու Սայաթ-Նովայի երաժշտությունը: Անգամ Կիլիկյան ճաշատեսակ մանթին գիտեմ՝ սխտորով ու մածունով»,- ժպտալով ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ հայկական գեն չունի»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ