Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակը» գրում է, որ թեեւ այս տարի տնտեսական աճը չի հասնելու նախանշած յոթ տոկոսին, այնուամենայնիվ, կառավարությունում հրաժարականներ չեն լինելու, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել։ «Ժամանակի» աղբյուրների փոխանցմամբ՝ այս մասին անցած շաբաթ ակնարկել է Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության թե Գործադիր մարմին եւ թե խորհրդի նիստի ժամանակ, որոնք տեղի են ունեցել իրար հետեւից։

Կուսակցական այդ քննարկումների ժամանակ Ս. Սարգսյանը թեեւ ափսոսանք է հայտնել, որ տնտեսական աճը իրենց սպասած յոթ տոկոսի չափով չի լինում, սակայն ասել է, որ կփորձեն բացը լրացնել հաջորդ տարի։ ՀՀԿ խորհրդի անդամներիփոխանցմամբ՝ այդ նիստի ժամանակ նա ընդգծված ակտիվ երկխոսության մեջ է եղել Տ. Սարգսյանի հետ եւ անընդհատ նրան ինչ-որ քննարկումների մեջ է ներգրավել։ Այդ վերաբերմունքից ներկաներին հասկանալի է դարձել, որ վարչապետի փոփոխություն չի նախատեսվում։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ