Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto»-ն գրում է, թե ուրբաթ օրը ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի քառասունհինգամյակի արարողությանը մասնակցել է ոչ միայն հայաստանյան ողջ իսթեբլիշմենտը, հրավիրված է եղել ողջ Անվտանգության խորհուրդը, այլեւ իր «լավ հայ ընկերոջը» անձամբ շնորհավորելու համար տիկնոջ հետ Հայաստան է ժամանել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Իսկ ՌԴ անվտանգության քարտուղար Ն. Պատրուշեւը շնորհավորական ուղերձ է հղել, հեռախոսազրույց է ունեցել իր կոլեգայի հետ: Դասական երաժշտական «կանոնակարգով» առաջնորդվող «Վիվալդի» ռեստորանային համալիրում են եղել նաեւ Կալինինգրադի նախկին նահանգապետ, ոչ անհայտ միլիարդատեր Գեորգի Բոոսը եւ ռուսական էլիտան ներկայացնող այլ ազդեցիկ գործիչներ: Հայաստանյան ներկապնակն էլ պակաս գունեղ չի եղել` հին եւ արդի քաղաքական գործիչներով, կողք կողքի նստած հին ու նոր դատախազներով, կուսակցական լիդերներով, ինչպես նաեւ խիստ «շարքային» ՕԵԿ անդամներով:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ