Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակը» գրում է, որ ԱԺ-կառավարություն երեկվա  հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպես էլ լույս չսփռեց գործազրկության նպաստների փոշիացման հետեւանքների վերաբերյալ հարցին։

«Հիշեցնենք, որ գործազրկության նպաստների տրամադրումը դադարեցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանը Բյուջե 2014-ի քննարկումների ժամանակ հիմնավորել էր այն հանգամանքով, որ դրանք անարդյունավետ են օգտագործվել, քանի որ 94 տոկոս դեպքերում դրանք ստացել են ապահովված մարդիկ, որոնք աշխատանք չեն էլ փնտրել, եւ այդ միջոցները փոշիացվել են, ուստի ճիշտը դրանցից հրաժարվելն է»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ