Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե Երեւանի ավագանու ընտրություններից հետո լռության մեջ հայտնված ՀՀԿ գրասենյակում երեկ 161 հազարանոց կուսակցությունից ընդամենը 3 ներկայացուցիչ կար քառահարկ շենքում:

Առաջին հարկում տեխնիկական աշխատակազմն ու օգնականներն ընդհանրապես բրոունյան շարժման մեջ էին, միակ զբաղմունքը` ինտերնետը, չէր աշխատում: Օրվա վերջում կապը վերականգնվեց` այդպես էլ չվերականգնելով աշխուժությունը: Գրասենյակը փոքր-ինչ կաշխուժանա վաղը, ժամը 20-ին տեղի ունենալիք ԳՄ նիստի առիթով:

Ըստ լավատեղյակների` ԳՄ-ում այս անգամ կքննարկվեն գեոքաղաքական հարցեր` Պուտինի այց, վիլնյուսյան զարգացումներ եւ, իհարկե, Վիեննայից վերադարձած կուսղեկը ծերերին կպատմի Ալիեւի հետ հանդիպման մասին: Ի՞նչ չափով է նա ԳՄ-ին ինֆորմացնում Ալիեւի հետ հանդիպման «մանրամասները» հարցին ՀՀԿ գեոպոլիտիկները պատասխանեցին. «Վախտը գիտի. երբեմն մասնակի դետալները, երբեմն էլ լոկ փիլիսոփայությունն է ներկայացնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ