Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«168 ժամը» գրում է, որ երկու օր է` Հայաստանի իշխանական շրջանակներում իսկական ցնծություն է տիրում՝ կապված Ուկրաինայի իշխանությունների՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման գործընթացը դադարեցնելու որոշման հետ: Իշխանության շատ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում չեն թաքցնում իրենց ոգեւորությունը, որի հիմքում ընկած է ուկրաինացիների անհաջողությամբ սեփական անկարողությունը մխիթարելու մոլորությունը:

Այդ մխիթարանքի իմաստն այն է, որ անգամ 46 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինան չկարողացավ դիմակայել Ռուսաստանի ճնշմանը եւ ավելի խայտառակ կերպով հետ կանգնեց Եվրոպայի հետ ասոցացումից, քան անհամեմատ ավելի փոքր ու աղքատ Հայաստանը, որը ասոցիացումից հրաժարվեց ոչ թե` վիլնյուսյան գագաթաժողովից ընդամենը մեկ շաբաթ, այլ` ամբողջ 3 ամիս առաջ:

Ուրիշի խեղճությամբ սեփական խեղճությունն ու ստրկությունն արդարացնելն անգամ կենցաղային մակարդակում թուլություն նշան է: Պետության պարագայում՝ առավել եւս: Հատկապես, որ մեր խեղճության արդարացումը զուգակցվում է Ռուսաստանի հզորության ճանաչման եւ դրան խոնարհվելու միջոցով: Իրականում Ուկրաինայի հետ տեղի ունեցածը մեզ պետք է ոչ թե ոգեւորի, այլ հերթական մտահոգության առիթը դառնա, քանի որ Եվրոպայի հանդեպ այս «հաղթարշավից» հետո Ռուսաստանը դառնալու է ավելի սանձարձակ, ինչն առաջին հերթին` արտահայվելու է Հայաստանի հետ հարաբերություններում»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ