Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակը» զրուցել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ։  Հատված հարցազրույցից.

«Պարոն Սարգսյան, Դուք վերջերս ԱՄՆ էիք մեկնել ֆինանսավորում ստանալու ակնկալիքով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային հայտ ներկայացնելու համա՞ր։

Ոչ, ես գնացել էին հայ-ամերիկյան միջկառավարական համաժողովի նիստին։

Այնուամենայնիվ, Հայաստանը դիմել է կորպորացիայի երկրորդ ֆինանսավորումը ստանալու համար։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմը դրական պատասխանի երաշխիքներ է ստացել։

Ոչ, կան ֆորմալ չափանիշներ, որոնց առկայության պարագայում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին կարելի է դիմել։ Դրանք տնտեսությանը վերաբերող չափանիշներ են, մարդու իրավունքների պաշտպանությանը, թափանցիկությանը, կոռուպցիային վերաբերող չափանիշներ են։ Վերջին երկու-երեք տարիների ընթացքում այդ չափանիշներով Հայաստանը չէր բավարարում, բայց արձանագրած վերջին զարգացումների ու ցուցանիշների համաձայն՝ մեր երկիրն արդեն իրավունք ուներ դիմել կորպորացիային, եւ մենք դիմել ենք։ Իսկ թե արդյոք կլինի այդ ծրագիրը, դա պայմանավորված է շատ ու շատ հանգամանքներով, եւ դրանք Հայաստանից դուրս հանգամանքներ են։ Այս պահին 10-ից ավելի երկրներ են դիմել, սակայն այն բյուջետային սահմանափակումները, որն ունի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, ենթադրում է, որ ֆինանսավորում կարող է ստանալ միայն մեկ երկիր։ Իսկ թե որ երկիրը կլինի դա, շատ դժվար է ասել»,- մեջբերում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ