Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բաց երկնքի քաղաքականության որդեգրումը ՀՀ-ի համար ժամանակավրեպ է, իսկ McKinsey ընկերության մշակած կոնցեպցիան՝ թերի։ Տեղին կլիներ ավիափոխադրումների հայաստանյան շուկայի լիբերալացումը սկսել ոչ թե օդից, այլ գետնից առաջին հերթին ազատվելով «Զվարթնոց» օդանավակայանին տրվող ծառայությունների մենաշնորհից»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՔԳԱՎ նախկին պետ, «Հայկական Ավիաուղիների», նախկին գլխավոր տնօրեն, «Աերոֆլոտ» ԲԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Յուրի Մնացականովը։

 «Ըստ նրա անհրաժեշտ է նաեւ «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավարների հետ համաձայնության գալ, որպեսզի նրանք նվազեցնեն իրենց շահութաբերությունը, այն հասցնելով մյուս օդանավակայաններում մատուցվող ծառայությունների գների մակարդակին. «Բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեն Հայաստանում ստեղծել ինքնուրույն մարդատար ավիաընկերություններ, պետք է անպայման հաշվի առնեն, որ ավելի լավ է հրաժարվել սեփական «գաճաճ» ավիաընկերություն ստեղծելու գաղափարից, եւ ողջ ջանքերն ու ունեցած հնարավորությունները նպատակամղեն մեկ միասնական ավիաընկերություն ստեղծելուն»,-ասել է նա»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ