Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտը» գրում է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը դատավորներ Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, Ն.Տավարացյանի եւ Ս.Միքայելյանի մասնակցությամբ երեկ մերժել է «Մատաղիսի գործով» արդարացվածներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի բողոքն ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ: «Արդարացվածները պահանջում էին հուլիսի 16-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի դատական ակտը բեկանել: Սակայն այն ոչ միայն չբեկանվեց, այլ երեկվանից մտավ օրինական ուժի մեջ:

«Մատաղիսի գործով» արդարացվածներ Արայիկ Զալյանը,Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը դիմել էին դատարան Գագիկ Ջհանգիրյանի դեմ` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման (վիրավորանքի եւ զրպարտության համար 300 000-ական դրամ), հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջով»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ