Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Վիլնյուսի գագաթաժողովում Սերժ Սարգսյանի ելույթին։ 

«Նախագահի ելույթում, ըստ մեր զրուցակցի, կային մի քանի կարեւոր եւ ուշադրության արժանի ազդակներ: Դրանք առաջին հերթին վերաբերում են Եվրոպական մոդելով Հայաստան պետության կառուցման հեռանկարներին, որը պետք է շարունակական լինի, Թուրքիայի վարքագծին, ԼՂՀ խնդրին:

Էդուարդ Շարմազանովի մեկնաբանմամբ՝ նախագահի ելույթը նշանակում է, որ ժողովրդական արժեքները Հայաստանում այլընտրանք չունեն։

Մյուս ուշագրավ դիտարկումը Էդուարդ Շարմազանովը համարում է նախագահ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ ուղիղ ազդակ է հղվում ԵՄ մեր գործընկերներին՝ Թուրքիայի հետ կապված։

Մեր զրուցակցի գնահատմամբ, հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին ՀՀ առաջնորդը հանդես է գալիս, որպես համահայկական առաջնորդ. «Որպես համայն հայության իղձերի հնչեցնող`նշելով, որ Թուրքիան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականությունից եւ հաշտվի իր պատմության հետ: Սա շատ կարեւոր մեսիջ է, որով նախագահը եւս մեկ անգամ բարձրացնում է ժխտողականության դեմ պայքարը: Երկրորդ կոչը, որը նա անում է Թուրքիային`դադարեցնել շրջափակումը եւ առանց որեւէ նախապայմանի բացել Եվրոպայի միակ փակ սահմանը»:

Մյուս կարեւոր ազդակը ԱԺ փոխնախագահը համարում է ղարաբաղաադրբեջանական հակամարտության հետ կապված դիտարկումները. «Նախագահը եւս մեկ անգամ հայկական կողմերի`ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի մասին, անուղղակիորեն բոլորին հասկացնել է տալիս, որ առանց ԼՂՀ-ի հնարավոր չէ լուծել այս խնդիրը` նաեւ նշելով, որ թե ՀՀ-ն, թե ԼՂՀ-ն երբեք պատերազմ, թշնամանք չեն քարոզել: Հակառակը, ի տարբերություն այլ ուժերի, միայն խաղաղության են պատրաստել իրենց ժողովրդին ու խնդրի կարգավորումը կարող է լինել այն ժամանակ, երբ ժողովուրդները կպատրաստվեն ոչ թե պատերազմի, ոչ թե կլինի բացասական, պատերազմական հռետորաբանություն, կրակոցներ եւ լարվածություն շփման գծում, այլ հակառակը: Այդ իմաստով, նախագահն անուղղակի մեսիջ է ուղարկում եվրոպական կառույցներին, որ եթե բանակցությունները լուրջ առաջընթաց չունեն, ապա պատասխանատվությունն ընկնում է միայն այն կողմի վրա, որը մշտապես թշնամանք, ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ է քարոզել: Իսկ դա, բոլորս գիտենք, ոչ ՀՀ-ն է, ոչ էլ ԼՂՀ-ն, այլ՝ Ադրբեջանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ