Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով գազի գծով Հայաստանի 155 միլիոն դոլարի պարտքին, ասել էր, թե այն կուտակվել է 2011 թվականից։  Նախարարի անորոշ ձեւակերպումներից հասկացվեց, որ 2011 թվականի հուլիսից գազի գինը փաստացի բարձրացել է, սակայն «Հայռուսգազարդը» շարունակել է վճարել նախկին գնով՝  180 դոլարով։ Արդյունքում կուտակվել է շուրջ 300 միլիոնի պարտք, որի կեսը ռուաստանյան կողմը «մեծահոգաբար» վերցրել է իր վրա, իսկ Հայաստանն իր պարտքի դիմաց զիջել է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը։

Իրականում, 2013 թվականի ապրիլից կուտակված պարտքը (շուրջ 49 միլիոն դոլար) կարելի է համարել Հայաստանինը, որովհետեւ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ կսուբսիդավորի գազի թանկացումը՝ իր վրա կվերցնի 270 դոլարից 81 դոլարը։ Սակայն 2011թ. հուլիսից մինչեւ 2013թ. ապրիլը կուտակված պարտքի մասին ոչինչ չի հայտարարվել։ Այն կազմում է մոտ 204 միլիոն դոլար, որը մնաց ՀՀ հարկատուների ուսերին։

Ընդ որում, «ՀայՌուսգազարդն» այս պատմության մեջ մեղքի բաժին չունի։ Այս խառնաշփոթի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Նույն մեխանիզմով «ՀայՌուսգազարդի» տեղում կարող էր լինել ցանկացած ընկերություն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը մասնաբաժին ունի։ Եվ կուլիսային խաղերի արդյունքում չի բացառվում՝մի գեղեցիկ օր պարզվի,  որ ուրիշ պարտքեր էլ կան, եւ ուրիշ ակտիվներ էլ պետք է զիջվեն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ