Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի երեք մանկապարտեզներն արդեն քանի օր է` չեն գործում: Մեծամորի քաղաքապետարանից մանուկների ծնողների դժգոհություններին ի պատասխան հայտնել են, որ մանկապարտեզները 4 ամիս էլ չեն աշխատելու, քանի որ ջեռուցման խնդիր ունեն: Մանկապարտեզների դայակ-դաստիարակներն էլ հարկադիր պարապուրդի մեջ են:

«Առավոտի»  հետ զրույցում ծնողները դժգոհեցին, որ գրեթե ամեն ձմեռ այդ վիճակն է եւ մանուկների մանկապարտեզ հաճախելու հարցն այդպես էլ չի լուծվում, հատկապես, որ Մեծամորում հիմնականում բնակվում են ՀԱԷԿ-ի՝ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները, որոնց երեխաները խնամող չունեն: Որոշ ծնողներ ստիպված են եղել աշխատանքի չգնալ, մինչեւ որ լուծեն երեխային խնամող գտնելու հարցը: Որոշ ծնողներ էլ դայակ են վարձում՝ մանկապարտեզի վարձից տասնյակ անգամ ավելի վճարելով նրանց ծառայությունների դիմաց:

Ծնողների խոսքերով, քաղաքապետարանը գոնե մեկ մանկապարտեզը պիտի աշխատեցնի, որպեսզի աշխատող ծնողների երեխաները կարողանանան հաճախել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ