Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս, դեկտեմբերի 10-ի երեկոյան, «Վստրեչի» կամուրջի տակ բռնաբարել են մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկանը վերջերս լրացած մի աղջկա, որի ծնողը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե բռնաբարությունը նախապես մտածված է եղել՝ բռնարարն օգտվելով աղջկա առողջական խնդիրներից, կարծել է, թե մտավոր թերզարգացում ունի, դժվար թե գործը բացահայտվի: Տուժողի մայրը վստահեցրեց, որ արդեն դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աղջիկը կույս է եղել ու իսկապես բռնություն է տեղի ունեցել. դա է հաստատում նաեւ տուժողի հագուստի վրայի արյան հետքերը: Արդեն 2 օր է՝ աղջիկն արնահոսում է, դժվարությամբ է քայլում, ու ինքնամփոփ է դարձել, սարսափելի վախեցած է, ու ժամերով լուռ է մնում, ինչպես մայրն ասաց` մտքերի մեջ ընկած:

Աղջիկը մի քանի ամիս է ինչ «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոն էր այցելում, մոր պատմելով` այստեղ երեխան իրեն շատ երջանիկ էր զգում, թատերական խմբակին էր մասնակցում, սովորում էր գրել, շյուղերով գործել: Կենտրոնն իր սաներին դասերից հետո ավտոբուսով տեղափոխում էր մինչեւ բնակության վայր ու ծնողները միշտ վստահ են, որ իրենց երեխաներն ապահով տեղ կհասնեն: Դեպքի օրը, բռնաբարված աղջկա մոր պատմելով, երեխան սովորական ժամին տուն չի գնացել, երբ ավտոբուսի վարորդից հետաքրքրվել է, վերջինս վստահեցրել է, որ երեխային արդեն իջեցրել է փողոցում: Մայրը խուճապահար գնացել է ոստիկանություն, հենց այստեղ էլ կնոջ հարազատները զանգել են ու տեղեկացրել, որ աղջիկը այլայլված ու շատ տարօրինակ պահվածքով տուն է մտել: Մայրը ոստիկանների հետ տուն է գնացել, որտեղ էլ երեխան պատմել է իր հետ տեղի ունեցածը: Մեզ հետ զրույցում, բռնաբարված աղջկա մայրն ասաց, որ անմիջապես, երեխայի հեռախոսը տնտղելուց հետո բռնաբարողի հետքը գտել են, ոմն Գոռ, որը մոտ 30 տարեկան է, անընդհատ դեպքի օրը երեխային զանգել է, ավտոբուսի մեջ աղջկա ընկերներն էլ նկատել են, որ ինչ-որ տղամարդ է անընդհատ զանգեր կատարել ու հետաքրքրվել` որտեղ հասավ, երբ տեղ կհասնի եւ այլն:

Մոր պատմելով, աղջիկը Գոռին չի ճանաչել, սակայն հետը հեռախոսով զրուցել է, քանի որ նրան բռնաբարողը վստահեցրել է, թե բարեկամ է.«Ու սպասել է, հենց ավտոբուսից իջել է երեխան, քաշել նստացրել է տաքսին ու տարել, բռնաբարելուց հետո էլ մեքենայով տուն ուղարկել: Իսկ երեխաս, երբ տաքսու վարորդին հարցել է ո՞ւր եք ինձ տանում, վարորդն ասել է, քո գործը չի, ես էս տղուն եմ լսում»: Աղջկա մոր պատմելով, երեխան ինքնուրույն նույնիսկ չի կարողանում մազերը սանրել, հագնվել, շատ թույլ է, իսկ տղամարդը առանց ջանքեր թափելու կարող էր բռնանալ աղջկա վրա, ու խաբելով բռնաբարել...
Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» հայտնեցին, որ Էրեբունու քննչական բաժնում արդեն գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` բռնաբարություն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ