Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի մեկնաբանում Հայաստան գազի ներկրման հարցով իր եւ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների հակասությունը: Մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում Իրանի դեսպանի եւ Ձեր հակասական հայտարարությունները, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Դեսպանին հարցրեք` ինչո՞ւ է այդպես ասում»:

Մեր դիտարկմանը, թե Իրանի դեսպանը հայտարարում է, որ գազի ներկրման հարցով Հայաստանն իրենց հետ բանակցություններ չի վարել, նախարարը պատասխանեց. «Ես ասում եմ էն, ինչ որ կա»:

Ավելի վաղ, երբ Ա. Մովսիսյանից հետաքրքրվել էինք, թե ինչո՞ւ Հայաստանն իրանական գազից չի օգտվում, երբ այն ավելի էժան է, նախարարը հակառակն էր պնդել՝ ասելով. «Իրանական գազը 400 դոլար է եւ ավելին` սահմանի վրա, ոչ թե բնակչի մոտ»:
Մեր հարցին, թե որտեղի՞ց էր հրապարակել այդ թիվը՝ 400 դոլար, երբ իրանական կողմից հետ բանակցություններ չեն տարվել, նախարարը կրկնեց. «400-ից բարձր է… սա այն թիվն է, որն իրենք են հայտարարել»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը Իրանի հետ գազի ներկրման հարցով պաշտոնական բանակցություններ վարի, Ա. Մովսիսյանը պատասխանեց. «Եթե պնդեն իրենց ասածները՝ անպայման»:

Թե ո՞ր «ասածները պնդեն»՝ նախարարը չմանրամասնեց»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ