Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանակերտի օդանավակայանի բացման ձգձգման ֆոնին օրակարգում է հայտնվել Սյունիքը Երեւանին կապող օդանավակայանի հարցը։ Կապանում երբեւէ գործող օդանավակայանը, ըստ ականատեսների, այնքան էլ անմխիթար վիճակում չէ, որոշակի ներդրումների դեպքում կարող է վերածվել Իրան-Ղարաբաղ-Երեւան-Վրաստան «մետաքսե ուղու»՝ ԱՄՆ-իրանյան հարաբերությունների ջերմացման ֆոնին։ Մարզի պատասխանատուներին հարցրինք՝ որքանով է իրատեսական դա։

«Ամբողջովին իրականացնելի է. 2014թ., մաքսիմում՝ 2015թ. կարծում եմ այն արդեն իրականություն կլինի»,- պատասխանեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Որքա՞ն գումարի մասին է խոսքը։ «800 միլիոն դրամի»։ Բյուջեի՞ց է վճարվելու։ «Իհարկե՝ ոչ»։ Հակոբյաննե՞րը կվճարեն։ «Էական չէ, կարծում եմ, սակայն, որ կկարողանանք ոչ միայն  Երեւան-Սյունիք օդային կապն ապահովել, այլեւ կունենանք Կապան-Բաթում թռիչքներ»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ