Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հայաստանի Ազգային ժողովում, ավելին էր, քան սեպտեմբերի 3-ը եւ դեկտեմբերի 2-ը: Երեկ Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնության ներկայացուցիչները, բառի գրեթե ուղիղ իմաստով` կրծքով պաշտպանում էին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» հանձնելու եւ արդյունքում վերջինիս` Հայաստանում անսահմանափակ լիազորություններով օժտելու համաձայնագիրը:

ԱԺ ընդդիմադիր ու անգամ այլընտրանքային ԲՀԿ-ի պատգամավորները բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով ապացուցում էին, որ այդ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությանը նվաստացնող, մեր ինքնիշխանությունը ռուսական առեւտրային ընկերությանը ստորադասող փաստաթուղթ է, որի ընդունումն անթույլատրելի է: Իշխող մեծամասնությունը, սակայն, երեկ վերջնականապես ապացուցեց, որ հանուն ռուսական շահի սպասարկման ու դրա արդյունքում՝ իշխանության պահպանման` պատրաստ է վաճառել առանց բացառության ամեն ինչ՝ անձնական արժանապատվությունից` մինչեւ պետական արժանապատվություն ու ինքնիշխանություն:

«Ո՞րն է կապիտուլյացիան, որ 189 դոլարով սահմանին ՀՀ-ն ստանում է գա՞զ, թե՞ որ ունենայինք 300 միլիոն դոլար շալակած պարտք, եւ 500 դոլարով Հայաստանին վաճառեին գազ: Կապիտուլյացիան ո՞րն է, որոշեք ինքներդ»,- ընդդիմադիրների քննադատություններին ի պատասխան` հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որն իրականում կարելի է համարել իշխանության դիրքորոշումը Հայաստանի համար ճակատագրական այս խնդրի վերաբերյալ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ