Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «67-ամյա ազատամարտիկ Ազատ Հարությունյանը երեկ զանգել էր ՀՀ կառավարության թեժ գծի 52-70-00 հեռախոսահամարով եւ սպառնացել, որ ինքնասպանության կդիմի, սակայն հեռախոսավարուհին ինքնասպանությամբ սպառնացողին հորդորել է` ինչ ուզում եք` արեք: Ազատ Հարությունյանը երեկ «Առավոտի» խմբագրություն էր զանգահարել անմիջապես այն բանից հետո, երբ նրան՝ հուսահատության շեմին կանգնած մարդուն, կառավարության թեժ գծից, այսպես ասած` դրդել էին իրականացնել մտադրությունը: Մեր այն հարցին, թե ի՞նչն է  ինքնասպանության դիմելու պատճառը, ազատամարտիկն ասաց. «Գազը թանկացրել են, չեմ կարում մուծեմ»: Ազատ Հարությունյանի պատմելով՝ ընդամենը 25 հազար դրամ թոշակ է ստանում. «Աղջկաս, փեսուս ու 2 թոռներիս հետ եմ ապրում, սաղ իմ վզին են, ամսի 19-ինն ա, արդեն 40 հազարի գազ եմ վառել, հացի փող էլ չի մնացել»:

«Առավոտի» այն հարցին էլ, թե փորձել է որպես ազատամարտիկ օգնության համար դիմել պաշտպանության նախարարություն, Ազատ Հարությունյանը վստահեցրեց, որ դիմել է եւ գումարային աջակցություն էլ ստացել է, բայց այլեւս չի ցանկանում այդ նախարարություն դիմել. «Խո՞ ամեն անգամ պարոն Օհանյանին չեմ դիմելու, վարչապետն ինչի՞ համար ա: Զանգել եմ ասել`գազի գինը գոնե կես գին սարքեք, որ կարենամ մուծեմ, ասեց` գնացեք մեռեք, քցվեք, ինչ ուզում եք արեք, մեզ պետք չեք: Առաջին օրն էլ եմ զանգել ասել` ես մոստից քցվելու եմ, ասեց`գնացեք ուզում եք քցվեք, ինչ ուզում եք` արեք: Ըտենց են արդեն մեզ պատասխանում հա՞ : Էդ էլ իրանց թեժ գիծը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ