Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ նիստում ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ իշխանություններին մեղադրեցին ամենածանր հանցանքների, այդ թվում՝ պետական դավաճանության մեջ։ Ու քանի որ իշխանությունները չէին կարող փաստարկված հակադարձել, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ստիպված էր ընդդիմախոսներին անվանել հոգեկան հիվանդ։ «Ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր են... Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել եւ երբեք չեմ գայթակղվել», - ասաց 65-ամյա Գրիգորիչը, որը, պարզվեց, այլեւս չի կարողանում ղեկավարել ՀՀԿ խմբակցությունը։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս ի վիճակի չէր վերահսկել իրավիճակը խորհրդարանում, քանի որ թեեւ նա պարբերաբար՝ մոտ 10 անգամ, պատգամավորներին հրավիրեց դահլիճ, այնուամենայնիվ, համաձայնագրերի քվեարկության համար քվորում չապահովվեց։ Իշխող ՀՀԿ-ն ստիպված եղավ հայտարարել, որ արտահերթը կշարունակի երկուշաբթի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ