Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում տավարի մսի ավելցուկ կա: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը: Նրա ներկայացմամբ՝ ներկայումս արտադրվում է 48-50 հազար տոննա տավարի միս, եւ ծրագիր է ներկայացվել կառավարությանը, այն քննարկման փուլում է եւ նախատեսվում է տավարի մսի արտադրությունը 10 հազար տոննայով ավելացնել: Իսկ թռչնի մսի ինքնաբավության խնդիր կա, տեղում արտադրվում է 7-8 հազար տոննա, իսկ 20-25 տոննա էլ դրսից է ներկրվում: Ասուլիսին ներկա անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյան էլ վստահեցրեց, որ հավի ձվի նույնիսկ գերարտադրություն կա: Պարոն Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց, որ Ամանորին եւ Զատիկի տոներին ձվի թանկացում չի լինի. «Ձուն վերջերս արդեն թանկացել է էներգակիրների եւ փաթեթավորման պարագաների թանկացման հետեւանքով, բայց առաջիկայում այլեւս ձվի գնաճ չի լինի: Հուլիսին ձվի ավելցուկից նույնիսկ կունենանք 6-7% գնանկում»: Գյուղնախարարության ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ մսի գնի նվազում եւս կլինի, քանի որ անասնագլխաքանակի ավելացում կա եւ գյուղացիներն ու արտադրողները մորթում են անասուններին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ