Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ մի շարք նախարարություններ որոշել են այս տարի ամանորյա «կորպորատիվ» խնջույքներ չկազմակերպել՝ խնայողության նկատառումներով։

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են այդ նախարարությունները (ԿԳՆ, ՊՆ, Տարածքային կառավարման նախարարություն եւ այլն) հատկապես այս տարի որոշել հրաժարվել ամանորյա «կորպորատիվներից»։

Պատճառը, կարծում ենք, ավելի քան պարզ է։ Բանն այն է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե այդ «կորպորատիվները խայտառակություն են»։ Նա, իհարկե, Ռուսաստանի համար էր ասում, բայց դե հիմա մարդ ես...

Չէ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Բյուջեի հաշվին կորպորատիվ խնջույքներից հրաժարվելն, իհարկե, լավ է։ Բայց մեզ այլ հարց է մտահոգում։ Մի քանի ամիս առաջ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես բաժանվեց կնոջից, եւ պատկերացրեք՝ Ռուսաստանում բազմաթիվ պաշտոնյաներ անմիջապես  հետեւեցին նրա օրինակին։ Ոչինչ չենք ակնարկում, պարզապես անկեղծորեն մտահոգված ենք մեր մի շարք նախարարների ընտանիքների ամրությամբ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ