Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013-ի հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ 11 ամիս պայքարելուց, փորձաքննության արդյունքները 2 անգամ բողոքարկելուց հետո փաստաթղթերով ապացուցել է, որ «Արաբկիր» բ/կ-ի բժիշկներն են եղել իր դստեր մահվան պատճառը։

Հիշեցնենք, որ Գեորգին իր դստերը հիվանդանոց էր տարել 2012թ. դեկտեմբերի 31-ին, եւ բժիշկները նրան ասել էին, թե երեխայի մոտ սովորական վիրուս է, կանցնի, սակայն հունվարի 2-ին երկամյա Լիայի վիճակը բարդացել էր, նրան փրկել չէր հաջողվել. «Երրորդ փորձաքննությունից հետո նոր կարողացա ապացուցել, որ իմ երեխան մահացել է բժիշկների անփութության պատճառով։ Ես չէի կարող թողնել, որ իմ երեխայի արյունը չորանար, գնար։ Այդ վերաբերմունքի արդյունքում այլ երեխաներ կարող են տուժել։ Այնպես որ, մենք կդիմենք դատարան, որ բոլորը պատասխան տան»։

Նշենք, որ «Արաբկիր» բ/կ-ի սեփականատերն Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանն է, որի որդին օրերս նշանակվեց ՀՀ առողջապահության փոխնախարար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ