Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարեմուտի վերջին հարցազրույցը «Ժողովուրդ» օրաթերթն անցկացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Բացի ոստիկանական թեմաներից, Գասպարյանի հետ խոսեցինք նաեւ 2013թ. քաղաքական նորամուծության մասին, երբ նա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ աղոթելու։ Ի դեպ, աղոթքից հետո կարծես թե Րաֆֆի Հովհաննիսյանն անհետացել է քաղաքական դաշտից։ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ»,- հետաքրքրվեցինք Գասպարյանից։ «Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անհետացել է քաղաքական դաշտից։ Եվ կարծում եմ, որ ոչ թե աղոթքը պետք է տարօրինակ համարել, այլ ժամանակն է, որ տարօրինակ համարվի զոռբայությունը»,- պատասխանեց ՀՀ ոստիկանապետը»։

«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքվել է, թե ի՞նչ քայլեր են արվում, որ ոստիկանության աշխատակիցները զերծ մնան գայթակղությունից եւ կաշառք չվերցնեն։ Ի պատասխան ոստիկանապետը նշել է. «Խոր համոզմունք ունեմ, որ ոստիկանությունը հասարակության լավագույն հատվածն է՝ մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքն ու առողջությունը զոհել քաղաքացու անվտանգության ապահովման համար։ Այդպիսին է  ոստիկանի տեսակը։ Ինչ վերաբերում է կաշառակերությանը, ապա կաշառակերներ կան բոլոր ոլորտներում, այդ թվում՝ եւ ձեր։ Այնպես որ, դուք խոսում եք առանձին դեպքերի մասին։ Մենք բացահայտում ու բռնում ենք կաշառակերներին՝ մեր եւ այլոց շարքերում...»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ