Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության աջակցությամբ պատրաստվում է 150 մլն դոլար արժողությամբ նոր կազինո կառուցել Վերին Պտղնի գյուղում: ՀՀ կառավարությունը անցյալ տարվա վերջին հավանություն է տվել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին, որով թույլատրել է «Օնիրա քլաբ» ընկերությանը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երեւան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի եւ հանգստի կենտրոն կառուցել` խաղատուն կամ շահումով խաղ, կամ ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար:

Ըստ կառավարության հիմնավորման՝ «Էյ Էնդ Էմ Ֆայնենշլ Քոնսալթինգ»-ի գնահատմամբ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի ժամանցի եւ հանգստի կենտրոնի շինարարության ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 61 մլրդ 146 մլն 139 հազար դրամ»: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ