Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, կառավարությունը որոշել է առաջիկա տարիներին Սեւանում իշխանի պաշարները հասցնել 50 հազար տոննայի՝ դրա համար օգտագործելով տասնյակ հազարավոր տոննաներով արհեստական կեր։

Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա Սեւանա լճին շատ լուրջ վտանգ է սպառնում։ Գործնականում նման ծրագիր իրականացնել իհարկե հնարավոր է, սակայն խնդիրն այն է, որ ձկան արհեստական կերը տեղով մեկ քիմիա է։ Այսինքն՝ դրա արդյունքում Սեւանի ջուրը հիմնավորապես կաղտոտվի, եւ Հայաստանը ոչ միայն կզրկվի խմելու ջրի պաշարներից, այլեւ հնարավոր չի լինի լճում լողալ՝ դա պարզապես վնասակար կլինի առողջության համար։ Փոխարենը՝ կառավարությունը կարգին  «ձկան բիզնես» կունենա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ