Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Կյանքի համար անհամատեղելի բնակարանում ապրելով՝ 36-ամյա Անաստասիա Թուլումջյանը մահացել է։ Մարգարյան 29 հասցեում գտնվող  շենքը, որտեղ բնակվել է Անաստասիան, մոր՝ Ամալյա Թուլումջյանի պատմելով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ այնտեղ ապրել այլեւս հնարավոր չէ։

Տիկին Թուլումջյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ հիմա էլ թոռնուհին է ցրտից ու խոնավությունից հիվանդացել եւ առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով արդեն երկար ժամանակ է՝ չի կարողանում հաճախել դասերի։ Տիկին Ամալյան թոռնիկին տեղափոխել է այլ բնակարան, որպեսզի նույն դժբախտությունը չպատահի։ Թուլումջյանները 2002 թվականից սկսած՝ բողոքներ են ներկայացնում կառավարություն, Երեւանի քաղաքապետարան, ՀՀ նախագահին։ Մարգարյան 29 շենքը ճանաչվել է 4-րդ աստիճանի վթարային, սակայն բնակիչների բողոքի արդյունքում ամրացվել եւ դարձել է 3-րդ աստիճանի վթարային, սակայն ինչպես մեզ հետ զրույցում բնակիչներն են պնդում, բնակարանում առկա խոնավության պատճառով այնտեղ բնակվելն անհնար է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ