Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. ««Այսօր բոլորն ասում են, թե Գառնիկ Իսագուլյանը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին: Հարցը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չէ, նա պաշտպանության կարիք չունի: Խնդիրը սկզբունքն է, որով մարդիկ աշխատում են»,- երեկ հայտարարեց  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա զարմանք հայտնեց, որ Տիգրան Սարգսյանի ասուլիսից հետո, որտեղ վարչապետը քննադատել է Անդրանիկ Մարգարյանին, գոնե հնաբնակ ՀՀԿ-ականները չարձագանքեցին. «Գոնե հնաբնակ ՀՀԿ-ականները պիտի արձագանքեին, որոնք, առիթի դեպքում, Պանթեոն գնալիս Անդրանիկ Մարգարյանին իրենց զինակիցն էին համարում: Ու մեկը չհամարձակվեց ասել, թե Տիգրան, ո՞ւմ ես քննադատում, մի մարդու, որ այսօր քեզ պատասխանել չի՞ կարող»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ