Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 26-ին մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակությունը մասնակցելու է ողջ կազմով. Ստրասբուրգ են մեկնելու ԵԽԽՎ պատվիրակության եւ հիմնական, եւ փոխարինող անդամները։ Այս փաստը, սակայն, ուշագրավ է այնքանով, որ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող որեւէ հարց չկա, ուստի անհասկանալի է, թե ինչու է հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ մեկնում ողջ կազմով։ Ինչո՞ւ։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Բազմաթիվ կարեւոր հարցեր կան, որոնք վերաբերում են Եվրոպային, եւ մենք՝ որպես դրա մաս, պարտավոր ենք մեր մասնակցությունը բերել»։

Հիշեցնենք, որ այս նիստի միակ ինտրիգը թերեւս կարող է լինել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, որը պատրաստվում է բարձրացնել Զարուհի Փոստանջյանը 10 եվրապատվիրակների միջոցով։ Երբ Փոստանջյանը Սերժ Սարգսյանին խաղատանը տանուլ տված գումարի մասին հարց էր տվել Ստրասբուրգում, ՀՀԿ-ն խիստ վրդովվել էր, եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել էր, թե ինքը կանդրադառնա Փոստանջյանի հարցին։ Շատ չանցած՝ անդրադարձավ, Փոստանջյանին հեռացրեց պատվիրակության կազմից եւ հիմա ստիպված է իր ողջ «զինանոցը» գործուղել Ստրասբուրգ՝ լեգիտիմության վերահաս խնդիրը տեղում կարգավորելու համար։
Այսպիսով՝ Աբրահամյանի սկզբունքային քայլը, ըստ էության, մեր երկրի համար արժեցավ մոտ 20 հազար եվրո։ Բանն այն է, որ պատվիրակության անդամներից յուրաքանչյուրի մեկնելը ՀՀ պետական բյուջեի վրա նստում է մոտ 2,5 հազար եվրո»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ