Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ փոխանցեցին Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճի հնարավոր պատճառների մասին։

Քոչարյանն իր մերձավոր  շրջապատում անկեղծացել եւ ասել է, թե ինքը Տ. Սարգսյանին պատասխանել է զուտ մեկ պատճառով՝ ներկայիս իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը, ինչը վիրավորական է։ Քոչարյանն ասել է, որ իր իշխանության օրոք շինարարությունը գտնվել է պիկի վրա, բացի այդ՝ նա հիշեցրել, թե իր պաշտոնավարման վերջում աղքատությունը եղել է 27,6 տոկոս, իսկ արտաքին պարտքը՝ անհամեմատ ցածր՝ 1,4 միլիարդ դոլար։ Ու գործող իշխանությունները ոչ միայն չեն կարողացել այդ թիվը պահել, այլեւ ավելի են խորացրել իրավիճակը՝ աղքատությունը հասցնելով 32,5 տոկոսի, իսկ արտաքին պարտքը՝ 4,5 միլիարդ դոլարի։ Եւ այս իրավիճակում Քոչարյանին քննադատելը խիստ վիրավորել է երկրորդ նախագահին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ