Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հետ Սեուլում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստան վերադառնալուն պես կրկին կճամփորդի։ ԱԺ նախագահն առաջիկայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի  հետ պատրաստվում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նրանք մեկնելու են արաբ շեյխերից մեկի հրավերով։ Ու քանի որ այդ շեյխի ֆինանսավորմամբ հայկական եկեղեցի է կառուցվել, ուստի ԱԺ նախագահն ու կաթողիկոսը իրենց պարտքն են համարել չմերժել հրավերը։ Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը Հովիկ Աբրահամյանի ընկերն է՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ