Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է ԲՀԿ-ի պատգամավորների առաջարկը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանն օրենսդրական նախաձեռնության տեսքով, առաջարկել էին հանրապետության տոնացույցում ուսանողության օր սահմանել:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության` հունվարի 23-ի նիստի օրակարգից, հինգշաբթի օրը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստում ԲՀԿ պատգամավորներին կպատճառաբանի, թե ինչու կառավարությունը նպատակահարմար չի գտել տոնացույցում եւս մեկ տոն ավելացնել: Ըստ, կառավարության հիմնավորման. «Միջազգային օրերի եւ տոների ցանկը մեծ է: Միայն ՄԱԿ-ի ցանկում տոնական օրերի թիվը շուրջ 116 է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ